Home » ՄԱՄՈՒԼ » Սյունիքի նախկին դատախազը դատվում է. «Հրապարակ»

Սյունիքի նախկին դատախազը դատվում է. «Հրապարակ»

դատարանԼավատեղյակ աղբյուրից իմացանք, որ ՀՔԾ-ում մի քանի տարի է՝ քննվում էին երկու դատախազների դեմ հարուցված քրեական գործերը: Դրանցից մեկը հարուցվել էր Շիրակի մարզի նախկին դատախազ, մի շարք սկանդալային պատմություններից հայտնի Կարեն Շահբազյանի դեմ, մյուսը՝ Սյունիքի նախկին դատախազ Արայիկ Թարվերդյանի: Ու եթե Շահբազյանի դեմ հարուցված քրեական գործը երկար-բարակ քննելուց հետո կարճել են, ապա Արայիկ Թարվերդյանի դեմ հարուցված գործն ուղարկել են դատարան:

Օրեր շարունակ փորձում ենք Շահբազյանի հետ կապ հաստատել, սակայն նրա հեռախոսահամարին պատասխանող կինն անընդհատ առաջարկում է, թե ուշ զանգեք, ապա հեռախոսն անջատվում է: «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Արայիկ Թարվերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ դատախազության Սյունիքի մարզի դատախազ, պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել իր պարտականությունները, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձի իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին:

Նախկին դատախազի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու ստորագրությունը: Այս գործով մի քանի նիստեր եղել. են, հաջորդը նախատեսված է դեկտեմբերի 14-ին: Նշենք, որ Արայիկ Թարվերդյանն աշխատանքից ազատվել էր 2012թ., այն ժամանակ մամուլը գրել էր, թե ազատման պատճառը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ լարված հարաբերություններն են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 198 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy