Home » ՄԱՄՈՒԼ » Սյունիքի մարզպետն աշխատանքից ազատել է Սուրիկ Խաչատրյանի թիմակից բժիշկներին

Սյունիքի մարզպետն աշխատանքից ազատել է Սուրիկ Խաչատրյանի թիմակից բժիշկներին

1b9794440fe173bd8788802ea071f9e4«Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը Սիսիանի մի քանի բժիշկների, որոնք նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիմակիցներից են, հեռացրել է աշխատանքից եւ առաջիկայում պատրաստվում է հեռացնել նաեւ Գորիս քաղաքի հիվանդանոցի տնօրենին, որը Սյունիքի նախկին մարզպետի ազգականն է:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մարզպետ Վահե Հակոբյանը, անդրադառնալով տեղեկություններին, նախ հետաքրքրվել է, թե ով է դա հայտնել, ապա հավելել է. «Ինչ վերաբերում է հիվանդանոցներին, ներկայումս դա գտնվում է ուսումնասիրության փուլում եւ շատ շուտ, եթե լինեն կադրայի փոփոխությունները, դուք այդ մասին կլսեք»:

Թերթի այն հարցին, որ ինչո՞ւ եք Գորիսի նկատմամբ անտարբեր, գնացել եք տարբեր համայնքներ, անցել Գորիս քաղաքի կողքով, չեք մտել քաղաքապետարան կամ այլ հաստատություններ, մարզպետը ասել է. «Ձեր տեղեկությունը բացարձակ ճիշտ չէ, ես Գորիսում կանգնել եմ, հանդիպել եմ դպրոցի տնօրենների հետ, այնուհետեւ շարունակել եմ, գնացել Տեղ եւ Խնձորեսկ համայնքներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Untitled-1 copy - Copy - Copy