Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սերժ Սարգսյանը վախեցած է. իր հարցերը լուծելու են

Սերժ Սարգսյանը վախեցած է. իր հարցերը լուծելու են

aաաram-karapetyan «Համագումարը շատերի աչքը բացեց, շատ հետաքրքրիր բաներ դեռևս տեղի կունենա տնտեսության մասով, կարծում եմ տնտեսական վիճակը գնալով վատթարանալու է  և մինչև ընտրությունները ընկած ժամանակն, էլ ավելի է  վատանալու վիճակը»,-Politik.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց քաղաքական գործիչ, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

«Ես ի սկզբանե ասել եմ, ինչ է նշանակում պառլամենտական երկրում անկուսակցական վարչապետ ունենալ, 2 ճանապարհ կար կամ  Կարեն Կարապետյանը սեփականը կստեղծեր կամ միանար ՀՀԿ-ին, նա ընտրեց 2-րդ տարբերակը, իսկ ահա  Սերժ Սարգսյանը շատ վախեցած է, որ իր հարցը հետո կլուծեն , նա կուսկացության ներսում ամեն ինչ փորձելու է անել տեսնելու համար 2018-ին կկարողանա  Մեդվեդև Պուտին տարբերակը խաղարկել Կարեն Կարապետյանի հետ, եթե չստացվի կանցնի Բրեժնև տարբերակին, այսինքն փորձում է այնպես անել, որ բոլոր կուսացական որոշումները  տարածվեն բոլոր մարմինների վրա , ավելի կոնկրետ կառավարման համակարգը դարձնել ԽՄԿԿ-ի նման, որտեղ որոշոողը կուսակցությունն է, եթե չամաչեին մի կետ էլ կմտցնեին սահմանադրության մեջ՝ կոմունսիատական կուսկացությունը ամեն ինչն է, ՀՀԿ-ի տարբերակով», զրույցում ասացԱրամ Կարապետյանը, հավելելով, որ ցանկության դեպքում նա վաղուց կարող էր խորհրդարանում մանդատ ստանալ, բայց դրա անհրաժեշտությունը զուտ պաշտոնի և բարձր աշխատավարձ ստանալու համար չի տեսնում:

Դիտվել է 2,409 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy