Home » ՄԱՄՈՒԼ » Սերժ Սարգսյանի փեսայի եղբայրը կարող է դառնալ «Համախմբում» կուսակցության անդամ. «ՀԺ»

Սերժ Սարգսյանի փեսայի եղբայրը կարող է դառնալ «Համախմբում» կուսակցության անդամ. «ՀԺ»

Գրիգոր Մինասյան«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով Գրիգոր Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հարազատ եղբայրը և am.am իրավաբանական ընկերության սեփականատերը, առաջիկայում կարող է անդամակցել Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը:

Մենք չկարողացանք իր այդ մտադրությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Գրիգոր Մինասյանից, իսկ կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանն ասաց, որ նրա կողմից անդամակցության դիմում չեն ստացել: Որոշ տեղեկությունների համաձայն Գ. Մինասյանի մուտքն այդ կուսակցություն բացել է նրա գործընկեր և ՄԻ նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը: Վերջինս Գրիգոր Մինասյանի հետ am.am ընկերության համասեփականատերն է:

Հիշեցնենք նաև, որ մամուլի հրապարակումների համաձայն, Կարեն Անդրեասյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարական է տվել իր վաղեմի ընկերոջ՝ Միքայել Մինասյանի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում: Եղբոր հետ խորը տարաձայնություններ ունի նաև Գրիգոր Մինասյանը: Մենք փորձեցինք նաև Կարեն Անդրեասյանից մեկնաբանություն ստանալ Գրիգոր Մինասյանի՝ «Համախմբմանն» անդամակցելու վերաբերյալ, բայց նա էլ հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 506 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy