Home » սլայդ » Սերժ Սարգսյանը պատժում է Սաշիկին. մինչև հունիս ժամանակ է տվել

Սերժ Սարգսյանը պատժում է Սաշիկին. մինչև հունիս ժամանակ է տվել

arm147810094016Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ին խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային երթեւեկության կարգավորման եւ վճարովի ավտոկայանատեղիների թեմայով, կամ այլ կերպ ասած` հասարակությանը բավական տեւական ժամանակահատված հուզող արագաչափերի, տեսախցիկների եւ կարմիր գծերի թեմայով:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե այդ ամենի ներդրումը չի ունեցել քաղաքացիներից փող հավաքելու նպատակ, այլ թելադրված է եղել ճանապարհային երթեւեկության խախտումները կանխարգելելու մղումով:

Բոլորն են հիշում, թե հիշատակված տուգանքները, որ ընկերություններին էին գնում և ովքեր են այդ ընկերությունների սեփականատերերը: Խոսքը իհարկե Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի և Սերժ Սարգսյանի ընկեր ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Հարությունյանի մասին է: Նրանց պատկանող ընկերությունները այս տարիկներին ուղղակի թալանել են ժողովրդին և հիմա պարզվում է, որ այդ գումարները պետք է գնային պետությանը և ոչ թե իրենց:

Փաստորեն Սերժ Սարգսյանը պատժել է եղբորը Սաշիկ Սարգսյանին և ընկերոջը՝ Միհրան Հարությունյանին:  Պատիժը, սակայն ժամանակավոր բնույթ է կրելու: Առջևում ընտրություններ են և ժողովրդին որևէ կերպ պետք է հավատացնել, որ ամեն ինչ դեռ առջևում է, իսկ ընտրություններից հետո Սաշիկն ու Միհրանը կշարունակեն իրենց բիզնեսները ծաղկեցնել: Նախագահը իր եղբորն ու ընկերոջը առանց եկամուտի չի թողնի: Մինչև հունիս ամիս նրանք պետք է յոլա գնան, որից հետո նորից նրանց լավ ժամանակները կսկսեն:

Մնում է հանրությունը հասկանա, որ այս ամենը խաղ է և նպատակ ունի հանրությանը բեռը թեթևացնել միայն մի քանի ամսով: Եթե այս ամենի նպատակը իրականում հանրության բարեկեցությունը լիներ, ապա նախագահ Սերժ Սարգսյանը դա կարող էր անել նախորդ տարիների՝ իր ձեռքից ոչ ոք չէր բռնել:

Դիտվել է 5,015 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy