Home » Real Politik » Սերժ Սարգսյանը հաշվեհարդար է տեսնում

Սերժ Սարգսյանը հաշվեհարդար է տեսնում

collage«Պարկինգ սիթի» և «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությունները պատկանում են Միխայիլ Հարությունյանին՝ Միկմետալի Միշային: Նա Սերժ Սարգսյանի ընկեր, ԱԱԾ պետի տնտեսական գծով նախկին տեղակալ, ղարաբաղցի Գրիշա Հարությունյանի եղբայրն է: Գրիշա Հարությունյանի («Գրիար» ՓԲԸ- տերը) քրոջորդին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է: Իսկ աղջիկը՝ հայտնի միլիոնատեր, վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, ով, առանց կաշկանդվելու շահերի բախման փաստից, գործեր էր քննում ընդդեմ ԴԱՀԿ-ի և նշյալ կազմակերպությունների:

Սերժ Սարգսյանն այս կազմակերպությունների կողմից տիրապետվող միջոցների նկատմամբ վերահսկողությունը ցանկացել է հանձնել պետությանն այն բանից հետո, երբ հանրահայտ «պանամական դոսյեից» հայտնի դարձավ, որ Միկմետալի Միշայի անունով օֆշորային գոտիներում հաշիվներ կան: Նրա անունն օֆշորում նաև առկա էր ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ համատեղ մասնաբաժնով հիմնված Bangio Invest կազմակերպության բանկային հաշվում: Հատկանշական է նաև, որ մինչև սույն ամսվա սկզբին նախագահի հրավիրած խորհրդակցությունը  հայտնի էր դարձել, որ օֆշորային սկանդալի արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԾ-ը դիմել է Պանամայի և Շվեյցարիայի իրավապահ մարմինների օգնությանը:

Սերժ Սարգսյանը որոշել է բիզնեսի պետականացմամբ պատժել իր հետ հաշվի չնստած «օֆշորիստներին»։

Դիտվել է 1,359 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy