Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սենոր Հասրաթյանը` սահմանի լարված իրավիճակի մասին

Սենոր Հասրաթյանը` սահմանի լարված իրավիճակի մասին

senor_hasratyanԼարվածության ստեղծումն Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժությունների հետ որևիցե կապ չունի․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով ղարաբաղաադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի մարտական դիրքերը ադրբեջանական զինուժի արկակոծելու մասին՝ ասաց Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։ Նա ընգծեց՝ Արցախի Զինված ուժերը պատրաստ են նման հարվածները հետ շպրտելու համար:

 «Անկախ նրանից, Ադրբեջանը զինավարժություններ է անցկացնում, թե չի անցկացնում, լարվածությունն առաջնագծում պահում է,- ասաց Սենոր Հասրաթյանը,- քանի դեռ խաղաղության մասին պայմանագիր չկա, նման սրացումներն ու պատերազմի վտանգն առկա է»:

 Սկզբնաղբյուրը tert.am

Untitled-1 copy - Copy - Copy