Home » ԺԱՄԱՆՑ » Սեյրան Օհանյանի կնոջ պատասխանը` իր թշնամիներին

Սեյրան Օհանյանի կնոջ պատասխանը` իր թշնամիներին

Ruzanna-KhachatryanՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը շարունակում է սոցիալական տիրույթի իր էջում հատվածներ հրապարակել ամսագրերից մեկին տված հարցազրույցից:

- Տիկին Ռուզաննա, թշնամիներ ունե՞ք. ովքեր են նրանք:

- Ասում են՝ մարդիկ, որոնք կյանքում ինչ-որ բանի են հասել, միշտ էլ թշնամիներ են վաստակում: Իսկ ինձ չհանդուրժող մարդկանց կուզեի պատասխանել Մեծն Սևակի խոսքերով. «Պոկված անտառից`

Մենակ ու մռայլ,

Մի ծառ է ցցվել բարձունքի վրա:

Ինչպես չի սիրում անտառը նրան,

Ինչպես է ծաղրում,

Քրքջում վրան,

Ինչ է թե հսկան

Այս թզուկների կամքին ու կյանքին

Չի կարողանում իրեն ենթարկել,

Ինչ է թե նրանք չեն կարողանում

Իրենց նեղվածքում սրան բանտարկել…»:

Դիտվել է 986 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy