Home » ՄԱՄՈՒԼ » Սեյրան Օհանյանը «քաշո՞ւմ» է. «Ժամանակ»

Սեյրան Օհանյանը «քաշո՞ւմ» է. «Ժամանակ»

ebadd695b6e36bbc3ddd82ba3be5bd4e«Ժամանակ» թերթը գրում է. «Վիկտոր Դալլաքյանի կուսակցաշինական աշխատանքները  ֆինանսների սղության  պատճառով  ժամանակավորապես սառել են։  Վերջին շրջանում տարբեր  մարզերում  գրասենյակների տարածքներ վարձակալելու ակտիվ աշխատանքներ էին սկսվել, սակայն այս պահին դրանք նույնպես  կասեցվել են։  «Ժամանակ»-ի տեղեկություններով,  իրականում խնդիրը ոչ այնքան  փողն է, որքան  Սեյրան Օհանյանի որոշումը։

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ հանդիպումից հետո Սեյրան Օհանյանը տարակուսանքի մեջ է՝  ընդունե՞լ իշխանության առաջարկները, թե  գնալ ընդդիմադիր դառնալու ուղղով։  Այժմ Վիկտոր Դալլաքյանը  հայտնվել է բավականին ոչ նախանձելի վիճակում՝ սպասելով Ս. Օհանյանի որոշմանը»։

Դիտվել է 196 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy