Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սեյրան ջան, ախր դու զինվորական կուլտուրական, գեներալ, կռված մարդ ես

Սեյրան ջան, ախր դու զինվորական կուլտուրական, գեներալ, կռված մարդ ես

արամ«Խնդրի դրվածքը, նպատակը հասկանալի է բոլորին: Բայց պետությունը հնարավոր միջոցներով պետք է այս խնդիրը լուծի, եթե պետք է՝ ստեղծի միջավայր, որ օգնի հասարակությունը, նվիրատվություն անի: Մենք ունե՞նք այդ միջավայրը: Չունե՛նք»,-ԱԺ-ում խոսելով ՊՆ-ի առաջակած նախագծի մասին՝ ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Պատգամավորի խոսքով՝ այս խնդիրները կարելի է լուծել մի շարք միջոցներով.

«Հայաստանից տարեկան դուրս է գալիս 1-1.5 միլիարդ դոլար ապօրինի կանխիկ փող: Հագելի ԱԱԾ, վարչապետ, ասածս հիմնվում է միջազգային կառույցների զեկույցների հիման վրա: Այս աղբյուրը բերեք բյուջե ու պետությունը նման անարժանապատիվ նախագիծ չի բերի: Պետությունը թող 100 միլիարդը դնի, ասի ժողովո՛ւրդ ջան, վիճակը ծանր է, օգնիր մի քիչ:

Սոված, աղքատ  երկրում 5 միլիարդատերի գիտեմ, ու այս դահլիճում 60 միլիոնատեր կա: Այդ մարդկանց որևէ մեկը պե՞տք է ասի, որ վիճակներս վիճակ չի, եկեք մի բան էլ դուք վերցրեք ձեզ վրա: Ստվերը բերեք բյուջե: Սեյրանին եմ հարցս ուղղում: Սեյրան ջան, ախր դու զինվորական  կուլտուրական, գեներալ, կռված մարդ, ես ու Լյովը ջհանդամ, կարող ա՝ չիմանանք՝ բանակում ինչ է կատարվում, դու չգիտե՞ս՝ ովքեր են գողացողները: Եթե գիտես՝ Աստվա՞ծ պետք է պատժի նրանց: Ո՞վ է ասել, որ զինվորի հացը գողացողին չեն պատժում»,-խոսքում հարցն ուղղելով գեներալ Սեյրան Սարոյանին՝ ասաց Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին նախագիծը, որով յուրաքանչյուր աշխատողից ամեն ամիս պետք է գանձվի 1000 դրամ:

Դիտվել է 268 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy