Home » ՄԱՄՈՒԼ » «Սասնա ծռեր» զինված խմբի 2 անդամի ցմահ ազատազրկում է սպասվում

«Սասնա ծռեր» զինված խմբի 2 անդամի ցմահ ազատազրկում է սպասվում

սասնա ծռեր«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ ցմահ ազատազրկում է սպասվում «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին։ Թերթին հայտնի դարձավ, որ նա մեղադրվում է ոչ միայն ոստիկան Յուրի Տեփանոսյանի, այլ նաև ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար։ Նրա պաշտպան Հայկ Ալումյանը դեռ որևէ մեկնաբանություն չի տալիս, սիկ ՀՔԾ-ն էլ լռում է։ Վանոյանը, հիշեցնենք, սպանվել է հենց ՊՊԾ գնդի գրավման օրը։

«Ցմահ ազատազրկում է սպառնում նաև ՊՊԾ գնդի գրավման օրը ծանր վիրավորում ստացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանին։ Նա նույնպես մեղադրվում է վերը նշված հոդվածներով»,-հավելել է թերթը:

Untitled-1 copy - Copy - Copy