Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սաշիկ Սարգսյանի հովանավորյալներին կձերբակալե՞ն

Սաշիկ Սարգսյանի հովանավորյալներին կձերբակալե՞ն

24574Կիրակի կեսգիշերին հերթական կրակոցներն են հնչել Երեւանում։ Չարբախ թաղամասում գտնվող «Լիա» գեղեցկության սրահից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդներ՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով՝ 35-ամյա Արամ Պետրոսյանը, որովայնի հրազենային վնասվածքով 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, եւ հրազենային վնասվածքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը։ Մուշեղն ու Գեւորգը մահացել են։

«ՉԻ» տեղեկություններով՝ «ռազբորկան» հրահրել են Գավառից Արա եւ Ալիկ Բանդուրյան եղբայրները։ Նրանք քրեական աշխարհում հայտնի են «Քյավառցի Արա-Ալիկ» հավաքական մականվամբ։ Մահացածներից մեկը նրանց հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով եղբայրների ու սպանվածներից մեկի հարաբերությունները վատացել են։ Եղբայրներն էլ որոշել են վրեժխնդիր լինել եւ պատժել նրան։

Politik.am: Նորոդուզցի եղբայրները համարվում են նախագահ Սերժ Սարգսյանի  եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի հովանավորյալները: Նրանք Հայաստանում իրավապահ համակարգի հետ չէին ունենում խնդիրներ, քանի որ համարվում էին Սաշիկ Սարգսյանի մարդիկ: Եվ եթե ստացվի այնպես, որ մամուլի հրապարակած լուրերը հաստատվեն, ապա կստացվի, որ Սաշիկ Սարգսյանն ու նրա շրջապատը այլևս անպատժելի չեն համարվում:

Untitled-1 copy - Copy - Copy