Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում կայացել է «Բիս Կվիտ» խմբի համերգը

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում կայացել է «Բիս Կվիտ» խմբի համերգը

b426c5d61ea65efc4dca87fb0101d4790f3c30b8Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ միասին Առնո Բաբաջանյանի անվան փոքր ֆիլհարմոնիայի դահլիճում ներկա է գտնվել պետերբուրգյան «Բիս Կվիտ» երաժշտախմբի համերգին, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև աշխարհահռչակ օպերային երգիչ Դենիս Սեդովը: Հարկ է նշել, որ բազմաժանր այս երաժշտախումբը շատերը համարում են նաև Սանկտ Պետերբուրգի այցեքարտերից մեկն ու ռուսական մշակույթի դեսպանն աշխարհում: Երեկոյի ընթացքում հնչել են աշխարհահռչակ, սիրված բազմաթիվ ստեղծագործություններ և երգեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 152 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy