Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սահմանամերձ Չինչին գյուղին` կրակոցները չեն կաշկանդում

Սահմանամերձ Չինչին գյուղին` կրակոցները չեն կաշկանդում

չինչինPolitik.am-ի թղթակիցը կապ հաստատեց Տավուշի մարզի Չինչին համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանի հետ: Չինչինը գտնվում է տարածաշրջանի նախալեռնային գոտում և սահմանային կրակոցներից փոքր ինչ հեռու է: 

Համայնքապետը մեր թղթակցի հետ զրույցի ժամանակ նշեց, որ սահմանային ոչ այդքան մեծ մասշտաբի կրակոցները իրենց գյուղի վրա չի ազդում, բայց այնուամենայնիվ ազդեցություն լինում է: Վերջինս հավելեց, որ պետության կողմից ծրագրային աջակցություն է իրականացվում, մասնավորպես նշելով,-«Այս պահին  խմելու ջրագծի ներքին ցանց են անցկացնում, արտաքին ցանցերը վերջացրել են, և պատրաստվում են ճանապարհները վերակառուցել, մանկապատրեզ ունենք, որը  լավ վիճակում է և աշխատանքերը շարունակվում են մեր համայնքում»,- հավելելով, որ արտագաղթը համայնքում նույն մակարդակի վրա են ինչը որ մյուս սահմանամերձ գյուղերում:

Untitled-1 copy - Copy - Copy