Home » Real Politik » Սահմանադրությունն արգելում է Կարեն Կարապետյանին դառնալ վարչապետ

Սահմանադրությունն արգելում է Կարեն Կարապետյանին դառնալ վարչապետ

կարենՀՀԿ 16-րդ համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանը իր ելույթի ժամանակ կարևոր հայտարարությամբ հանդես եկավ.«Վերջին ամիսներին մեր քաղաքական կյանքի թերևս ամենագերակա թեման եղել է մեր նոր կառավարությունը` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ»,- իր ելույթում նշեց նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա հայտարարեց, որ գալիք՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը:

Այս հայտարարությունը անելով Սերժ Սարգսյանը մոռանում է մի բան, որ ամիսներ առաջ իր իսկ նախաձեռնությամբ փոխել է ՀՀ Սահմանադրությունը և ըստ այդ սահմանադրության Կարեն Կարապետյանը չի կարող 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ դառնալ:

2015թ-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունաված Սահմանադրության 148-րդ հոդվածով՝ վարչապետի թեկնածուի համար նախատեսված է ԱԺ պատգամավորին առաջադրվող պահանջները , որի մասին խոսվում է 48-րդ հոդվածում , ըստ որի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած , վերջին 4 տարում միայն ՀՀ-ում քաղաքացի հանդիսացող , վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող , ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք : Սրանից կարելի է հետևություն անել , որ 2017թ-ի պառլամենտական ընտրություններում ԱԺ-ը չի կարող ներկայացնել Կարեն Կարապետյանի թեկնածությունը՝ վարչապետ նշանակու համար , քանի որ վերջինիս 2011թ-ից հանդիսանալով «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ՝ մշտապես բնակվել է ՌԴ-ում : Այսինքն նա վերջին չորս տարին չի եղել ՀՀ-ում մշտապես բնակվող քաղացի:

Բոլորին է հայտնի, որ Կարեն Կարապետյանը վերջին տարիներին չի ապրել Հայաստանում, ուստի նա չի կարող հավակնել դառնալու վարչապետ:

Untitled-1 copy - Copy - Copy