Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ռուսաստանում նախարար է ձերբակալվել

Ռուսաստանում նախարար է ձերբակալվել

մինիստրРИА Новости-ից տեղեկանում ենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի դեմ: Աղբյուրի հաղորդմամբ՝ խոսքը 2 մլն դոլար կաշառք վերցնելու մասին է: Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական գործը կապված է «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերության կողմից «Բաշնեֆտ» նավթային ընկերության արժեթղթերի պետական փաթեթի գնման հետ: Աղբյուրը մանրամասնում է, որ Տնտեսական զարգացման նախարարությունը, որը գլխավորում է Ուլյուկաևը, պետք է գնման պայմանագրին դրական գնահատական տար: «Խոսքը «Ռոսնեֆտ»-ի ներկայացուցիչներից սպառնալիքների միջոցով կաշառք պահանջելու մասին է»,-հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն: Նշվել է, որ նախարարը ձերբակալվել է 2 մլն դոլար կաշառքը վերցնելու պահին: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուլյուկաևին ներկայացվել է շատ լուրջ մեղադրանք, որը շատ լուրջ ապացույցների կարիք ունի:

Untitled-1 copy - Copy - Copy