Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ռուսաստանն արդիականացնում է Հայաստանի տանկերը

Ռուսաստանն արդիականացնում է Հայաստանի տանկերը

Соревнования "Танковый биатлон" в рамках Армейских международных игр - 2016 продолжаются на полигоне АлабиноՀայաստանն ու Ռուսաստանը սկսել են Հայաստանի զինված ուժերի սպառազինությունում առկա Տ-72 հիմնական մարտական տանկերի արդիականացման մասշտաբային ծրագիրը:

Տանկերը կարդիականացվեն մինչև Տ-72Բ4 մակարդակի, որոնցով հանդես են եկել «Տանկային բիաթլոնի» անդամ թիմերը: Հատկանշական է, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում էր տանկերի արդիականացման համար պայմանագիր կնքել լեհական Bumar Labedy ընկերության հետ, գրում է «Իզվեստիա» լրատվամիջոցը:

Ինչպես լրատվամիջոցին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, տանկերի կատարելագործման ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են: Նա չի նշել արդիականացվող մարտական մեքենաների հստակ թիվը և աշխատանքների ավարտի ժամկետները: Տեղեկացված աղբյուրը պատմել է «Իզվեստիա»-ին, որ խոսքը տեխնիկայի մի քանի տասնյակ միավորի մասին է:

Դիտվել է 171 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy