Home » Real Politik » Ռուսական երկրորդ ռազմաբազան Հայաստանում

Ռուսական երկրորդ ռազմաբազան Հայաստանում

բազաՌուսական փորձագիտական և քաղաքական շրջանակները վերջին շրջանում սկսել են շրջանառության մեջ դնել այն միտքը, որ Հայաստանում պետք է տեղակայվի  ռուսական երկրորդ ռազմաբազան: Այս մասին ժամանակին հայտարարել էր նաև  Սեմյոն Բաղդասարովը: Նրա խոսքով, Հայաստանում մեկ ռուսական ռազմակայանն անկարող է ապահովել երկու երկրների իրական պահանջներն ու նպատակները։ Պատգամավորի կարծիքով, Ռուսաստանի երկրորդ ռազմակայանը կարող է զսպող գործոն դառնալ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի համար։ Նա նաեւ նկատեց, որ հետխորհրդային շրջանում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ բացի ռուսական ռազմակայանից տեղակայված չէ մեկ ուրիշինը։

Իհարկե նախագահ Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ երկրորդ ռազմաբազայի կարիքը չի զգացվում, սակայն իրականության մեջ մենք արդեն իսկ տեսնում ենք այդ երկրորդ ռազմաբազայի հիմքերը:  Շաբաթներ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց համաձայնագիր, որով նախատեսվում է ստեղծել հայ-ռուսական համատեղ զորախումբ: Ավելորդ է ասել, որ այդ համաձայնագիրը կստորագրի նաև Հայաստանի նախագահը:

Այսօր դեռ դժվար է ասել, թե այդ զորախումբը ում ենթակայության տակ է գտնվելու և արդյոք ՀՀ ՊՆ կարողանալու է խիստ անհրաժեշտության դեպքում իր նպատակների համար օգտագործել այդ զորախումբը: Ռուսական շրջանակները հայտարարում են, որ զորախումբը գտնվելու է ՌԴ ՊՆ հրամանատարության ներքո, իսկ հայկական կողմը պնդում է հակառակը: Ամենայն հավանականությամբ այս հարցում ևս պետք է հավատալ ռուսներին, քանի որ նախկինում արդեն իսկ մի քանի անգամ եղել են վիճելի հայտարարություններ ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ միջև, որտեղ հետագայում ապացուցվել է ՌԴ ռազմական գերատեսչության ճշմարտացիությունը:

Ահա այս միավորված զորախումբն էլ հանդիսանալու է ՌԴ երկրորդ ռազմաբազան: Ի վերջո կարևոր չէ, որ դրա անվանումը չի լինելու ռազմաբազա, կարևորն այն է թե այն ֆունկցիոնալ ինչ նշանակություն է ունենալու:

Դիտվել է 967 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy