Home » Real Politik » Ռիտա Սարգսյանը ստիպում է գումարներ վճարել

Ռիտա Սարգսյանը ստիպում է գումարներ վճարել

720931ՀՀ առողջապահության նախարարության՝ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը» վերաբացվում է՝ արդիականացված եւ վերազինված: Մինչ կենտրոնի պաշտոնական բացումը, որը տեղի ունեցավ երեկ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, լրագրողների հետ միասին,  առաջինն է այցելել այնտեղ: «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությամբ կենտրոնում արդեն հնարավոր կլինի Հայաստանում կատարել ոսկրածուծի փոխպատվաստում:

Ռիտա Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ինքը «Նվիրիր կյանք» հիմնադրամի համար նվիրատվությունների այլընտրանքային տարբերակներ է փորձում գտնել: Նրա խոսքով՝ նախկինում նվիրատվությունները շատ էին, հիմա դրանք պակասել են: «Պետությունը չի կարող անել, բայց ես գտնում եմ ինչ-որ բաներ, գեղեցիկ բան չեմ անում՝ հաճախ ստիպողաբար հավաքում եմ (ծիծաղում է,-խմբ.), բայց ուրիշ տարբերակ չկա, պետք է միասին մի բան մտածենք, որ որևէ մեկին դժվար չլինի օգնելը»,-ասել է Ռիտա Սարգսյանը։

Հետաքրքիր է պարզել, արդյոք առաջին տիկինը գիտակցում է իր հայտարարության իրական նշանակությունը: Փաստորեն նա արձանագրում է, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ նախագահի կինը չունենալով որևէ իրավական լծակ և լիազորություն կարող է մարդկանց ստիպել այս կամ այն նպատակով գումար ծախսել: Սա մեր երկրում տիրող իրավահարաբերությունների իրական պատկերն է, որը բացել է առաջին տիկինը:

Արդարության համար պետք է նկատել, որ տիկին Սարգսյանը ի տարբերություն իր նախագահ ամուսնու հետ փոխկապակցված այլ անձանց լավ բանի համար է ստիպել, որպեսզի մարդիկ (ենթադրաբար օլիգարխները) գումարներ վճարեն:

Լուսանկարը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍԻ

Untitled-1 copy - Copy - Copy