Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ռալֆ Յիրիկյանը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Ռալֆ Յիրիկյանը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

f3d275cc5416df2162286595b91d19a7Կոտայքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում խոշոր վթար է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ՝ Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհի մոտ գտնվող «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են Lexus մակնիշի 090 LL 90 համարանիշի եւ Fiat մակնիշի 31 LO 963 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկաններն ու քննիչները պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Աղբյուրը նշվում է, որ Lexus-ը վարել է «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով նույնպես գտնվում է դեպքի վայրում։ Ըստ նախնական տեղեկությունների, Fiat-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել Lexus-ին։ Fiat-ի վարորդի վրայից զգացվում էր ուժեղ ալկոհոլի հոտ։

087bb503dc4a0b5fca77b1b95e668d9cf3d275cc5416df2162286595b91d19a7

Դիտվել է 1,672 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy