Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՊՆ-ն ապացույցներ չունի միլիոնատեր գեներալներին պատասխանատվության ենթարկելու համար. ԱԺ

ՊՆ-ն ապացույցներ չունի միլիոնատեր գեներալներին պատասխանատվության ենթարկելու համար. ԱԺ

 նաիրաԱյսօր  ԱԺ-ում   շարունակում է քննարկվել Կառավարության կողմից ներկայացված  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

 Հարակից զեկուցող Պաշտպանության և ազգային անվտանգության ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին հարց ուղեց ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Վահան Բադասյանի հայտարարությանը  , ուղորդելով Նահապետյանին 1000 դրամների հանքագրման ճիշտ ուղու վրա: 

 Վերջինս իր հերթին արձագանքելով ԱԺ պատգամավորի հարցին նշեց, որ եթե ունեն որևէ կոնկրետ փաստեր, թող հանդես գան համապատասխան հայտարարությամբ. «Ինչ վերաբերվում է Վահան Բադասյանի հայտարարությնների, այո համաձայն եմ իր հետ, եթե  իր տրամադրության տակ ունի կոնկրետ փաստեր, որ բանակում, զինված ուժերում տեղի են ունեցել չարաշահումներ, թույլ է տրվել իշխանության գերազանցում, որի հետևանքով առաջացել է վնաս պետությանը, ապա այդ դեպքում կարծում եմ պետք է ներկայացնի այդ փաստերը համապատասխան իրավասու մարմիններին, իսկ վերջիններս իրենց հերթին, պետք է հրավիրեն պարոն Բադասյանին որպեսզի նախ և առաջ ներկայացնի բացատրություն,եթե  քրեական գործ կհարուցվի ապա այդ շրջանակում մնացած այլ քննչական գործողություններ կկատարվեն, որպեսզի մենք պարզենք իրականում հանցագործության դեպք առկա է թե ոչ», ավելացնելով որ քաղաքական առումով հաճելի է նման հայտարաություններ անել առանձին դեպքերում չունենալ բավարար հիմքեր:

 Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին ավելացրեց, թե ինչպես է ստացվում որ ՊՆ ոլորտի տարբեր պաշտոնյաներ ապրում են ցոփ ու շվայտ կյանքով.«իմ իմանալով  Բիլ Գեյցը չեն  և ՏՏ ոլորտում էլ հայտնագործություն չեն արել , որտեղից իրենց այդ աստղաբաշխական ունեցվածքները», իսկ զեկուցողը նշեց, որ չկան բավարար ապացույցներ կասկածի տակ դնելու համապատասխան պաշտոնատար անձանց հայտարարագրերի տվյալները, կոչ անելով ԱԺ պատգամավորին ապացուցների դեպքում դիմել համապատասխան մարմիններին:

 

Դիտվել է 78 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy