Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՊՆ նախարարի կինը միլիոնատեր է և նա նույնպես պետք է 1000 դրամ վճարի

ՊՆ նախարարի կինը միլիոնատեր է և նա նույնպես պետք է 1000 դրամ վճարի

Zaruhi_PostanjyanԱԺ-ում շարունակվում է 1000 դրամի նախագծի քննարկումը: Այդ առիթով ելույթով հանդես եկավ նաև ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը  ելութի սկբում նկատեց, որ այդ նախագծի անվանումը բացարձակ չի համապատասխանում իր բովանդակությանը, անվանելով Մուրացկանության մասին  օրենք: 

Այնուհետև նշեց, որ <<ՊՆ նորանշանակ նախարարի տիկինը միլիոնատեր լինելով հանդերձ նույնպես  պետք է վճարի ընդամենը 1000 դրամ, և մեր բնակչության աղքատ խավը նույնպես պետք է վճարի 1000 դրամ, դուք հիամ ուզւոմ եք ասել, որ սա ազգային տուրք է, իհարկե ոչ , սա մուրացկանություն է>>

Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ օրինագիծը չի տարածվելու նրանց վրա, ովքեր մահացել են ոչ հակառակորդի գնդակից, այլ՝ կարգապահական նորմերի խախտումից և այլն: «Իսկ ո՞վ գիտի՝ այդ դեպքերը ինչպես են տեղի ունենում: Պարզ չի, սպանությունները ոնց են լինում: Գործեր կան, դատական համակարգերում տարիներով պտտվում են, մեղադրյալներ չկան: Խոսում եք բարոյականությունից, բայց չստեղծեցիք հանձնաժողով, որ այդ դեպքերը բացահայտվեն ու այդ դո՞ւք էիք բարոյականը, թե հանրությունը, որ քննադատում է»,- նշեց Փոստանջյանը:

Պատգամավորն ասաց, որ զինվորներին 4000 դրամ սահմանված գումարներն անգամ չեն տրվում, նրանք ստորագրում են, բայց տեղ չեն հասնում: Ամբողջությամբ, ըստ պատգամավորի, տեղ չեն հասնում նաև «տուլիկները»:

 Նա պատգամավորներին հորդորեց դեմ քվեարկել ներկայացված նախագծին: «Եթե մենք դեմ չենք քվեարկում, մենք ինքներս էլ ենք անարդար դառնում, քանի որ այս մոտեցումն իրապես անարդար է: Եվ եթե դուք արդար էիք, ապա ձեր նախարարական տոհմի կանայք թող բերեն, իրենց զարդերը դնեն սեղանին: Թող այդ գումարներից գործի հիմնադրամը»,- շեշտեց պատգամավորը:


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հորդորեց նման խախտումների մասին տեղեկացնել դատախազությանը, Պաշտպանության նախարարությանը:

«Հակառակ դեպքում, դուք այստեղ զբաղված եք մարդկանց վարկաբեկելով: Եթե կա փաստ անօրինականության մասին, ներկայացրեք: Հերիք ա  ասեք՝ դուք չգիտեք, չգիտեք… Ներկայացրեք, հակառակ դեպքում սուտ վկայություն եք տալիս, մտցնում ենք բոլորին փակուղի: Իմացեք ձեր խոսքի արժեքը»,-ասաց նա։

Դիտվել է 498 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy