Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՊՆ մայորը կալանավորվել է

ՊՆ մայորը կալանավորվել է

գոռ-472x265ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ, մայոր Արտեմ Մարգարյանին՝ կաշառք ստանալու համար:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՌԴ-ում կորցրած զինվորական գրքույկը վերականգնելու նպատակով ՀՀ ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ Ա.Մարգարյանը 2016թ. նոյեմբերի 8-ին, իր աշխատասենյակում քաղաքացուց 200 ԱՄՆ դոլար գումար է պահանջել։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ, Ա.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 415 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy