Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Պետական բժշկական համալսարանում խոշոր փոփոխություններ են սկսվել. «Հրապարակ»

Պետական բժշկական համալսարանում խոշոր փոփոխություններ են սկսվել. «Հրապարակ»

armen-muradyan«Հրապարակ»-ը գրում է. «Մենք գրել էինք, որ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում խոշոր փոփոխություններ են սկսվել՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանը ձեռնամուխ է եղել բժշկականի «ավագյան ախոռների» մաքրմանը։ Արդեն գրել ենք, որ փոխվել են երկու պրոռեկտորները։ Երեկ տեղեկացանք, որ որոշ դիմադրությունից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաև «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի (նախկինում թիվ 1 կլինիկական հիվանդանոց) գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը։ Մեր տեղեկություններով` նրան արդեն փոխարինող կա՝ հիվանդանոցի գլխավոր բժիշկ-տնօրեն է նշանակվել հանրապետության գլխավոր ուռոլոգ Արեն Բաբլումյանը։ Տեղեկացանք, որ նա առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի մտերիմներից է և այնքան էլ հայտնի չէ համակարգում։ Եթե նոր պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը բուհի կոլեկտիվի կողմից լավ է ընդունվել, ապա հիվանդանոցի նոր տնօրենի նշանակումը տարակուսանքի տեղիք է տվել»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Untitled-1 copy - Copy - Copy