Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՊԵԿ-ը հրաժարվեց

ՊԵԿ-ը հրաժարվեց

Դիլիջանի դպրոցԴիլիջանի ուսումնական կենտրոնը կփոխանցվի ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությանը: Այս մասին կառավարության որոշման նախագիծն այսօր գործադիրի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Նրան հարցեր չտրվեցին, և պարզ չեղավ, թե կենտրոնի հետագա ճակատագիրն ինչ է լինելու, արդյոք այն մասնավորեցվելո՞ւ է, թե՞ ոչ, կամ եթե մասնավորեցվելու է, արդյոք արդեն կա՞ գնորդ:

Որոշման նախագծում նշվում է, որ հաշվի առնելով, որ ներկայումս աննպատակահարմար է ՊԵԿ-ի կողմից կենտրոնի շահագործումը` նախագծով նախատեսվում է օբյեկտն ամրացնել ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում Կենտրոնն օգտագործման իրավունքով այլ անձի հանձնելու պայմանով:

Դիտվել է 254 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy