Home » ՄԱՄՈՒԼ » Պատգամավորներից մեկի տանը կռիվ է ընկել. «Հրապարակ»

Պատգամավորներից մեկի տանը կռիվ է ընկել. «Հրապարակ»

աժ«Հրապարակ» թերթը գրում է.

«Դպրոցներում ազգակցական կապերը վերացնելու վարչապետի հորդորը խառնել է ՀՀԿ-ականների անդորրը։ Ընտանեկան կապերի բացահայտման որսին են լծվել ոչ միայն մարզպետները, որոնք հրահանգում են մարզի հաշվեկշռում գտնվող ուսումնական հաստատությունների ղեկավարներին ազատվել այդ «բալաստից», այլև առանձին պաշտոնյաներ, որոնց կանայք, դուստրերը կամ քենի-զոքանչները ղեկավարում են որևէ ուսումնական հաստատություն։ Մեր տեղեկություններով, պատգամավորներից մեկն այս պատճառով ընտանեկան «սկանդալի» մեջ է հայտնվել, երբ մանկապարտեզի վարիչ կնոջը կարգադրել է ազատել իր մորը, որը գրանցված է եղել տվյալ մանկապարտեզի աշխատակազմում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 424 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy