Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Որոշում կայացվեց լուծարել մի շարք պետական հիմնարկներ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Որոշում կայացվեց լուծարել մի շարք պետական հիմնարկներ

karavarutyun1Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց լուծարել մի շարք պետական հիմնարկներ: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցեց, որ լուծարվում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը: «Շատ դուր է գալիս ինձ այս որոշումը»,- արձագանքեց վարչապետը: Այնուհետ որոշվեց դադարեցնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն էլ զեկուցեց «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու որոշման մասին և հայտնեց, որ դրանով կտնտեսվի 61 միլիոն դրամ: Լուրծարվեց նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա- Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակը»: Հայտարարվեց որ այս գրասենյակի լուծարումով էլ կտնտեսվի 80 միլիոն դրամ: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ միացման ձևով վերակազմակերպվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Սևան-Հրազդան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները: 

Դիտվել է 940 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy