Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Պաշտոնական.նվազագույն աշխատավարձը կմնա 55.000 դրամ

Պաշտոնական.նվազագույն աշխատավարձը կմնա 55.000 դրամ

աշխԱյսօր ԱԺ սոցիալական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի քննարկումները:

2017թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարվեսց, որ նվազագույն աշխատավարձի փոփոխություն չի կատարվի եկող տարի: Այս մասին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ մանրամասնելով, որ ներկայումս այն կազմում է 55 հազար դրամ, ինչը հավասար է 115 դոլարի, 2017թ.-ին աշխատավարձը չի բարձրանա: Նախարարի փոխանցմանբ՝ վերոնշյալ գումարը վերաբերում է այսպես կոչված մաքուր եկամուտներին, այսինքն՝ առանց եկամտահարկի և կուտակայինի բաղադրիչի: «Կեղտոտ աշխատավարձը» լինելու է նվազագույնը 76 հազար 6 դրամ, որից հանելով կուտակային կենսաթոշակի բաղադրիչի վճարը՝ 5% և եկամտահարկը՝ 24.4% աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ:

Դիտվել է 144 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy