Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Պաշտոնական. բացահայտվել են գողության, խարդախության, կողոպուտի, ապօրինի ծառահատման դեպքեր

Պաշտոնական. բացահայտվել են գողության, խարդախության, կողոպուտի, ապօրինի ծառահատման դեպքեր

ոստcollage Նոյեմբերի 8-ից 9-ը, ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը: Բացահայտվել է գողության 10, թմրանյութի հայտնաբերման 8, խարդախության 3, ապօրինի ծառահատման, յուրացման և կողոպուտի 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ապօրինի ծառահատման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 89 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy