Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Պաշտոնական.Արմեն Ալավերդյանը հրաժարական է ներկայացրել

Պաշտոնական.Արմեն Ալավերդյանը հրաժարական է ներկայացրել

արմեն ալավերդյանԱյսօր մամուլում շրջանառվեց տեղեկություն այն մասին, որ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Politik.am-ի հետ հեռախոսազրույցում, այդ լուրը  հաստատեցին ՊԵԿ լրատվական ծառայությունից:

Նշենք, որ Արմեն Ալավերդյանի աշխատանքից ազատման հրամանը պետք է ստորագրի վարչապետ Կարեն Կարապետյանը,չնայած այդ մասին կառավարության կայքում դեռ  տեղեկություն չկա:

Արմեն Ալավերդյանը հարկային ծառայությունում աշխատել է դեռևս 1991 թվականից:

Արմեն Ալավերդյանը ծնվել է 1958թ. հոկտեմբերի 9–ին, Մարտունու շրջանի Երանոս գյուղում։

ՀՀ Նախագահի հրամանագրով 2005թ.պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: ՀՀ Նախագահի հրամանագրով 2011թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

  Վերջինս անկուսակցական է և իր  պաշտոնավարման ժամանակահատվածում  ԱԺ ներկայացրել է մի քանի տասնյակ օրենքների նախագծեր, որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, մի քանի տասնյակ գրքերի և գիտական հոդվածների հեղինակ է, տիրապետում է ռուսերենի և ֆրանսերենի:

 

Untitled-1 copy - Copy - Copy