Home » Real Politik » Photo. Սուքիասյանների հարցով դիմել են Սերժ Սարգսյանին

Photo. Սուքիասյանների հարցով դիմել են Սերժ Սարգսյանին

15175393_800895966719873_591945531_nPolitik.am-ը արդեն իսկ տեղեկացրել էր, որ Ուկրաինացի իրավապաշտպան, Ուկրինական ազգային հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբանական վարչության աշխատակից Անդրեյ Պոպովը հայտարարություն է տարածել, ըստ որի  Ուկրաինայի ավելի քան 10 քաղաքացիներ տուժել են հայ գործարար Ռոբերտ Սուքիասյանի գործողությունների արդյունքում.«Սուքիասյանները ոչ օրինական համագործակցությամբ Երեւանի Էրեբունի Նուբարաշեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Եսոյան Երեմի հետ փորձում են խլել Հայաստանում անշարժ գույք ունեցող օտարերկրյա քաղաքացիների անշարժ գույքը: Սխեման հետեւյալն է` Սուքիասյանները գտնում են իրենց այսպես ասած զոհին, ապա հայտնվում է մի ՀՀ քաղաքացի, որը հայտարարություն է տալիս թե ժամանակին տվյալ պայմանական զոհին գումար է տվել: Հարուցվում է գործ եւ Եսոյանը որպես կանոն զոհի անշարժ գույքը վերցնում է հօգուտ Սուքիսյանների, քանի որ բոլոր գործարքները կատարվում են Սուքիասյաններին պատկանող  բանկի  միջոցով»,-Politik.am-ի հետ զրույցում հայտարարեց Պոպովը: Ուկրաինայի քաղաքացի Պոպովը նույնաբովանդակ հայտարարություններ է տարածում նաև Հայաստանում սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի էջերում: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ այդ կերպ ինքը ցանկանում է Հայաստանում լսելի դարձնել խնդրի մասին:

Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն իրավապաշտպանը Սուքիասյանների հարցով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

14568127_641021599403102_6565837898242923089_n sari-tax4 skskscollage

Դիտվել է 1,501 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy