Home » Real Politik » Ուր էր գնացել Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին

Ուր էր գնացել Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին

arm142635077137Արդեն 17 տարի է անցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից: Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ:

Այսօր տասնյակ պետական, քաղաքական, հասարակական գործիչներ այցելում էին Եռաբլուր և ԱԺ` ահաբեկչական ակտի զոհերի հիշատակը հարգելու նպատակով: Այսօր տեղի ունեցած միջոցառումներից բացակայում էր միայն մեկ անձ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա որ հանրապետության նախագահն է, և սպանվածներից`վարչապետ Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկերը, հարմար չգտավ հարգելու զոհերի հիշատակը:

Ամենաաբսուրդայինն այն է, որ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին ժամանակ չունենալով մասնակցել հիշատակի միջոցառումների, մասնակցել է առևտրի կենտրոնի բացման: Նա մասնակցել է «Երևան» տոնավաճառ առևտրի կենտրոնի բացմանը:

Դիտվել է 1,644 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy