Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ուորլիքի այցի բուն նպատակը

Ուորլիքի այցի բուն նպատակը

Uorliq11 Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան են ժամանել: Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնել էին Լեռնային Ղարաբաղ, իսկ մինչ այդ նրանք Ադրբեջանում էին: 

 Քիչ առաջ ավարտվեց ամերիացի համանախագահ Ջեյմս  Ուորլիքի ասուլիսը, վերջինս ասուլիս ժամանակ անդրադարձավ ընթացիկ բանակցություններին, այցը տարաջաշրջան` հիմնականում ուղղված էր Կասպերշիկի նախաձեռնության խմբի ընդլայնմանը, որը նախատեսում է Վիեննայում և Սանկ Պետերբերգում նախագահների հանդիպման արդյունքերով, ընդլայնել վերջինիս դիտորդական առաքելություն իրականացնող խմբի քանակը և համաձայն Վիեննայում և Սանկ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնության, պետք է հրադադարի  ռեժիմի խախտման դեպքում մեխանիզմներ ստեղծել , այդ մասով ամերիկացի համանախագահի խոսքով այդ հարցը դեռևս սեղանին է, և միայն Անջեյ Կասպրշիկի առաքելության մասով են բոլորը համաձայն գալիս:

«Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում նաև քննարկումներ են եղել բանակցություններում առաջ ընթանալու մասին: Նախագահները վերստին հաստատեցին հակամարտության բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Իհարկե, շարունակում են մնալ անհամաձայնություններ, կան հարցեր, որոնց մասին պետք է խոսել և որոնց վրա պետք է աշխատել, դա ցանկացած բանակցության մաս է կազմում, բայց փաստն այն է, որ երկու նախագահները՝ Սարգսյանը և Ալիևը իրենց հանձնառությունն են հաստատել խաղաղության ճանապարհին, որն ի վերջո կօգնի հասնել համաձայնության, որը կարող է երաշխավորել երկարատև կարգավորում: Մենք այստեղ՝ Երևանում ցանկանում ենք քննարկել նախագահի հետ այդ գաղափարներից մի քանիսը և թե հաջորդը ինչ քայլեր են ձեռնարկվելու»,- նշեց ամերիկացի համանախագահը:

 Նշոնք որ ամերիկացի համանախագահ Ուորլիքը  նկատելիորեն լրագրողների հարցերի բուն բովանդակությանը չէր անդրադառնում, դրանք թողնելով անորոշ վիճակում:

  Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայատարարել էր, որ միակ կարգավիճակը, որ Լեռնային Ղարաբաղին հնարավոր է տալ, դա  ինքնավարությունն է Ադրբեջանի կազմում և, նրանք չեն պատրասվում անկախություն տրամադրել:

Untitled-1 copy - Copy - Copy