Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ուշադրություն բոլոր վարորդներին. ՃՈ աշխատակիցը կարող է տեղում ձեզ տուգանել

Ուշադրություն բոլոր վարորդներին. ՃՈ աշխատակիցը կարող է տեղում ձեզ տուգանել

ոստիկանՃՈ-ն արդեն իսկ վարորդներին կարող է տուգանել տեղում, այս մասին երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը.«Հայտնում ենք, որ Ճանապարհային ոստիկանության անձնակազմի հանդերձավորումը դյուրակիր տեսախցիկներով իրականացվել է ողջ ծավալով, և ծառայության ընթացքում բոլոր ճանապարհային ոստիկաններն արդեն համազգեստի վրա այդպիսի տեսախցիկ են կրում:
Ծառայության նման տեխնիկական հագեցումը թույլ է տալիս տեղում տուգանել ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներին, ինչը ժամանակին կասեցվել էր՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նկատառումով:
Քանի որ ներկայումս ողջ գործընթացը տեսաձայնագրվում է, Ճանապարհային ոստիկանը կարող է իրավախախտումն արձանագրելուց հետո տեղում գանձել նշանակված տուգանքը:
Հիշեցնենք, որ դյուրակիր խցիկներով արված տեսաձայնագրությունը պահպանվում է 48 ժամ, ուստի քաղաքացիներին խնդրում ենք ճանապարհային ոստիկանի գործողությունների հետ անհամաձայնության դեպքում հնարավորինս արագ տեղեկացնել այդ մասին»,-գրել է Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում:

 

Դիտվել է 1,180 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy