Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայաստանի դեսպանը կուտակել է ավելի քան 4.5 միլիոն դոլար կարողություն

Հայաստանի դեսպանը կուտակել է ավելի քան 4.5 միլիոն դոլար կարողություն

անդրանիկ մարգարorCreatedԱյն, որ մեր պաշտոնատար անձինք գումարի խնդիր չունեն ու փողին փող չեն ասում, դա ապացուցված բան է:  

Ցավալին այն է, որ երկրի արտաքին պարտքի աճին, և աղքատության ցուցանիշին զուգահեռ, բարձրանում է նաև մեր պետական պաշտոնյաների ֆինանսական միջոցներն ու կարողությունը, դրա փոխարեն պետության թերի կամ ոչ արդյունավետ  քաղաքական գործունեության  արդյունքը օր օրի իր սեփական մաշկի վրա զգում է հասարակ քաղաքացին:

Թերև Բարձրաստիճան Պաշտոնատար Անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացրած  մեր պետական այրերի հայտարարագրերը միշտ չէ, որ զարմացնում են իրենց անկեղծությամբ, սակայն լինում են դեպքեր, երբ այդ պաշտոնյայի կարողությունն այնքան շատ է, որ դա թաքցնելն էլ դառնում է անհնար:

 Վառ օրինակ է հանդիսանում  Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ում հայտարարագրված եկամուտների զրոները ասես նորմայից շատ լինեն: Վերջինս միայն փոխառությունից  ստացել է  3,500,000  ԱՄՆ դոլար,  դրամական միջոցները միայն այս տարվա սկզբին կազմել է . 345 մլն դրամ, 3.5 մլն դոլար և 380 հազար եվրո, իսկ ահա դեսպանի  եկամուտները նախորդ տարի գոյացել են աշխատավարձից՝ ավելի քան 35 հազար դոլար և տրված փոխառությունից ստացված տոկոսներից՝ 118 միլիոն 640 հազար դրամ:

Ոչ պակաս կարողության տեր է, թերևս համաձայն հայտարարագրի ոչ մի տեղ չաշխատող՝ դեսպանի կինը, ով տիրապետում է 100,000 ԱՄՆ դոլար և 12,000,000 ՀՀ դրամի:

Դիտվել է 1,134 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy