Home » ՄԱՄՈՒԼ » Ում է խանգարում Գևորգ Ալթունյանը. «Հրապարակ»

Ում է խանգարում Գևորգ Ալթունյանը. «Հրապարակ»

gevorg_altunyan«Հրապարակ» թերթը գրում է. Օրերս աշխատանքից ազատվել է Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի տնօրեն Գևորգ Ալթունյանը: Անցած կիրակի նա իր վերջին «Կիրակնօրյա լրատվականն» է վարել։ Բաղրամյան 26-ի «Հրապարակ»-ի աղբյուրը նրա պաշտոնանկումը վերագրում է Ալեքսան Հարությունյանի ամբիցիաներին, որը փորձում է վերականգնել իր թիմը Հ1-ում և գործընթացն սկսել է լրատվականից:

Թե ով կփոխարինի Գևորգ Ալթունյանին, մի քանի անուններ են շրջանառվում: Թեկնածուների թվում է Հանրայինի լրատվականի ծառայության նախկին տնօրեն Հարություն Հարությունյանը, որը ժամանակին մտերիմ էր Ալեքսան Հարությունյանի հետ։ Նա ՀՌԱՀ անդամ է, նաև դաշնակցական: Շրջանառվում են նաև Հ1-ի դպրոցն անցած, այսօր «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Արտակ Ալեքսանյանի և հաղորդավար Արտակ Հերիքյանի անունները: Հանրայինում չեն բացառվում այլ պաշտոնանկություններ ևս:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 347 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy