Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ուղիղ. Մեկնարկել է ՀՀԿ համագումարը

Ուղիղ. Մեկնարկել է ՀՀԿ համագումարը

collage.thumbԵրևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության թվով 16-րդ համագումարը, որին հրավիրված է մոտ 2000 մարդ, որից 1800-ը ՀՀԿ պատվիրակներն են, իսկ մոտ 200-ը՝ հյուրեր։
ՀՀԿ համագումարին հրավիրված է հայաստանյան 13 կուսակցություն, ինչպես նաև ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը և Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը:

Հայաստանյան կուսակցություններից ՀՀԿ համագումարին կմասնակցեն «Հայաստանի ռամկավար-ազատական» կուսակցություն, «Մայր Հայրենիք» կուսակցություն, ՀՅԴ, Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն,  «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն, «Հզոր Հայրենիք» կուսակցություն, «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն, «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցություն, «Ազգային միաբանություն» կուսակցություն, «Միացյալ ազատական ազգային» կուսակցություն, «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցություն և «Ռեֆորմիստներ» կուսակցություն:

Օրակարգի հարցերն են` Հայաստանի Հանրապետության կուսակցության նախագահի հաշվետվություն, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն, ՀՀԿ կանոնադրության և ծրագրում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին հարց, կուսակցության նախագահի ընտրություն, կուսակցության մշտական գործող գործադիր մարմնի անդամների ընտրություն, Վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն և համագումարի բանաձևի ընդունում։

Untitled-1 copy - Copy - Copy