Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ուկրաինայի հետախուզվող քաղաքացիները մեղադրում են Սուքիասյաններին

Ուկրաինայի հետախուզվող քաղաքացիները մեղադրում են Սուքիասյաններին

15175393_800895966719873_591945531_n Ուկրաինացի իրավապաշտպան, Ուկրինական ազգային հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբանական վարչության աշխատակից Անդրեյ Պոպովը հայտարարություն է տարածել, ըստ որի  Ուկրաինայի ավելի քան 10 քաղաքացիներ տուժել են հայ գործարար Ռոբերտ Սուքիասյանի գործողությունների արդյունքում.«Սուքիասյանները ոչ օրինական համագործակցությամբ Երեւանի Էրեբունի Նուբարաշեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Եսոյան Երեմի հետ /հայրանունը Հարությունի/ փորձում են խլել Հայաստանում անշարժ գույք ունեցող օտարերկրյա քաղաքացիների անշարժ գույքը: Սխեման հետեւյալն է` Սուքիասյանները գտնում են իրենց այսպես ասած զոհին, ապա հայտնվում է մի ՀՀ քաղաքացի, որը հայտարարություն է տալիս թե ժամանակին տվյալ պայմանական զոհին գումար է տվել: Հարուցվում է գործ եւ Եսոյանը որպես կանոն զոհի անշարժ գույքը վերցնում է հօգուտ Սուքիսյանների, քանի որ բոլոր գործարքները կատարվում են Սուքիասյաններին պատկանող  բանկի  միջոցով»,-Politik.am-ի հետ զրույցում հայտարարեց Պոպովը: Ուկրաինայի քաղաքացի Պոպովը նույնաբովանդակ հայտարարություններ է տարածում նաև Հայաստանում սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի էջերում: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ այդ կերպ ինքը ցանկանում է Հայաստանում լսելի դարձնել խնդրի մասին:

Խնդրի կապակցութամբ Politik.am-ը կապ հաստատեց գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանի հետ: Մեզ հետ զրույցի ընթացքում նա ասաց, որ իր համար անծանոթ և ծիծաղելի պատմություն է: Սուքիասյանի մամուլի խոսնակը հրաժարվեց այլ մեկնաբանություն տալ խնդրի կապակցությամբ:

Politik.am-ին հաջողվեց պարզել, որ խնդիրը կապված է Ուկրաինայի քաղաքացիներ Մարտին և Սուրեն Պետրոսյանների հետ, որոնց դեմ հայց է ներկցրել ՀՀ քաղաքացի Գառնիկ Ջանիկի Ներսիսյանը:

Ըստ  N: ԵԷԴ/0032/04/15 դատական գործի   Դիմող Գառնիկ Ջանիկի Ներսիսյանի ներկայացուցիչ Սարգիս Հովհաննիսյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Էրեբունու քննչական բաժնում 2014թ. մարտի 04-ին հարուցվել է թիվ 12116614 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Թիվ 12116614 քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ սույն գործով պարտապան Մատին և Սուրեն Պետրոսյանները, նախնական համաձայնության գալով խարդախությամբ կազմակերպել և իրականացրել են դիմող Գառնիկ Ներսիսյանի առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի հափշտակություն, մասնավորապես հիմնավորվել է, որ Ուկրաինայի Հանրապետության Սևաստապոլ քաղաքում հայցվորի համար 150 000 ԱՄՆ դոլարով ռեստորանային համալիր ձեռք բերելու նպատակով, դիմող Գառնիկ Ներսիսյանը «ՀայԷկոնոմբանկ» ԲԲ ընկերության միջոցով, 2008թ. նոյեմբերի 24-ից մինչև 2009թ. փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում «swift» վճարահաշվարկային համակարգով պատասխանող Սուրեն Պետրոսյանին է ուղարկել 72 369 ԱՄՆ դոլար գումար, իսկ 2008թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, նույն նպատակով Մարտին Պետրոսյանին է տրամադրել 60 000 ԱՄՆ դոլար:

Վերը նշված հանցավոր արարքը կատարելու համար, 27.06.2014թ. որոշումներ են կայացվել Մարտին և Սուրեն Պետրոսյաններին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և վերջիններիս նկատմամբ հայտարարավել են հետախուզումներ:
Ձեռնարկված միջոցառումները պարտապան Մարտին Պետրոսյանին հայտնաբերելու ուղղությամբ դրական արդյունքներ չեն տվել և պարզվել է, որ նա 2007թ. և 2008թ. հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, ուստի վարույթն իրականացնող ավագ քննիչ Գ. Մաթոսյանը 30.06.2014թ. որոշում է կայացրել թիվ 12116614 քրեական գործի վարույթը կասցենելու մասին՝ մինչև մեղադրյալներ՝ Սուրեն և Մարտին Պետրոսյաններին հայտնաբերելը:

Այսինքն, նշված որոշմամբ հիմնավորվել է, որ պարտապան Մարտին Պետրոսյանը դիմող Գառնիկ Ներսիսյանի նկատմամբ դրամական պարտավորություն ունի, որը կազմում է շուրջ 72 369 ԱՄՆ դոլար, սակայն ձեռնարկված բոլոր միջոցառումները որևէ արդյունք չեն տվել, Մարտին Պետրոսյանը գտնվում է հետախուզման մեջ, որպիսի հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ նա խուսափում է իր դրամական պարտավորության կատարումից:

Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ գործարքի վերջնաժամկետ է սահմանվել 2013թ. դեկտեմբեր ամիսը և մինչ այդ պետք է խոստացված համալիրը գնվեր և պետական գրանցման ենթարկվեր դիմող Գառնիկ Ներսիսյանի անվամբ, սակայն պարտավորությունը նշված ժամկետում չի կատարվել և նշված հանգամանքներ առկայության պայմաններում առկա է պարտավորության կատարման ավելի քան 60-օրյա կետանց:

Պարտապան Մարտին Պետրոսյանի ունեցած դրամական պարտավորության հանգամանքը հիմնավորվում է նաև, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշմամբ /22.04.2010թ. թիվ ԱՐԱԴ/0093/02/09/ արձանագրել է, որ քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություներով հաստատված հանգամանքները դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տան դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածներով, 13-րդ հոդվածի 2.1 մասի ա/ կետով, դատարանին խնդրել է պարտապան Մարտին Սուրենի Պետրոսյանին ճանաչել սնանկ:

Ըստ այդմ դատարանը որոշել է Արգելանք դնել Մարտին Սուրենի Պետրոսյանին պատկանող գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

Untitled-1 copy - Copy - Copy