Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ու՞մ հետ դաշինք կկազմի «ՔՊ»-ն

Ու՞մ հետ դաշինք կկազմի «ՔՊ»-ն

13315272_1160956730622191_8654294496654101598_nՄի քանի ամսից տեղի կունենա համապետական ընտրություններ, ըստ որի խորհրդարան` համամասնական ցուցակով կարող են անցկացնել կուսակցությունները կամ կուսակցությունների դաշիքները: Ընդդիմադիր ուժերը,  խորհրդարան մտնելու շանսերը մեծացնելու նկատառումներից ելնելով արդեն իսկ սկսել են միավորման մասին կոչեր անել:

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Ժառանգություն» կուսակցությունները հնրավոր է ստեղծեն մեկ դաշինք:

 Politik.am-ի հետ զրույցում ՔՊ-ի մամլո խոսնակ Ռուբեն Ռուբինյանը  նշեց, որ կոնսուլտացիոն մակարդակի հանդիպումներ ունեցել են տարբեր ընդդիմադիր ուժերի հետ, սակայն հստակ առարկայական որևէ գործընթաց դեռևս տեղի չի ունեցել:

 Վերջինս նշեց որ «Քաղաքացիական պայմանագիրը» կողմ է երկարաժամկետ դաշիքներին « մեզ համար դաշինքների իդեալական տարբերակն այն է, երբ ի սկզբանե դրված է հետագայում 1 ուժ դառնալու ցանկություն կամ նպատակ, մենք կարծում ենք, որ կարճաժամկետ դաշինքերը ըստ էության ոչ մի առարկայական օգուտ չեն տալիս հանրությանը, ավելացնելով որ հունվարի կամ փետրվարի դրությամբ արդեն պարզ կլինի  թե որ ուժերի հետ կհամագործակցեն:

«Ոչ մի  նորմալ, առողջ ուժի հետ դաշինքը սկզբունքորեն չի բացառվում, այն պայմանով որ այդ դաշինքները լինեն լավ մտածված հստակ և որ ամենակարևորն է, այդ դաշինքով հնարավոր լինի  դրական տեսանելի և զգալի փոփոխության հասնել»:

 Խոսելով այն մաիսն թե արդյոք ՔՊ-ն կարոևերում է ռուասամետ լինել կամ չլինելը, Ռուբինյանը նշեց որ .«ՔՊ-ի անկյունաքարային դիրքորոշումներից է այն, որ մենք մերժում ենք որևէ մեծություն,ինչը ամենևին չի նշանակում, որ մենք մերժում ենք այս կամ այն երկրի հետ լավ հարաբերություն ունենալու ցանկությունը, այսինքն մենք չենք ընդունում ռուսամետությունը կամ արևմտամետությունը»:

Վերջում Ռուբինյանը հավելեց, որ ՔՊ-ն պատրաստ է միավորվել իրապես ընդդիմադիր, նախկինում հանցագործությունների մեջ չթաթախված առողջ ուժերի հետ:

Դիտվել է 249 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy