Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Որոշվեց գազի նոր սակագինը

Որոշվեց գազի նոր սակագինը

Gaz-600x323Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում միաձայն որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները:

Ըստ այդմ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար որոշվեց սահմանել 100 հազար դրամ վճար՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար տարեկան 139 հազար դրամ: Նախկինում այն 146 հազար 700 դրամ էր կազմում:

10 հազար խ/մ-ից ավելի գազ սպառողները 1000 խ/մ-ի համար վճարելու են սահմանված բանաձևով, մոտավորապես 114 հազար՝ գործող 122-ի փոխարեն:

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսություններն էլ կրկին սահմանված բանաձևով կգործեն, որը կկազմի 1000 խ/մ-ի համար մոտավորապես 100 հազար դրամ՝ գործող 120-ի փոխարեն:

ՀԾԿՀ-ն, ըստ այդմ, ուժը կորցրած ճանաչեց «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 31-ի №139Ն որոշումը:

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017-ի հունվարի 1-ից:

Դիտվել է 577 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy