Home » ՄԱՄՈՒԼ » Ով է լինելու «Ալյանս»-ի նոր նախագահը. «Հրապարակ»

Ով է լինելու «Ալյանս»-ի նոր նախագահը. «Հրապարակ»

hamagumar«Հրապարակ» -ի տեղեկություններով, դեկտեմբերի 3-ին կայանալու է «Ալյանս» կուսակցության համագումարը, որին կմասնակցի մոտ 1100 պատվիրակ: Կուսակցությունը կընտրի նոր նախագահ․ շրջանառվում է «Ավանգարդ» թերթի սեփականատեր և երկարամյա խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանի անունը:

Չնայած կուսակցության նախկին նախագահ, պատգամավոր Տ. Ուրիխանյանը կամովին հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, բայց իր կողմնակիցների միջոցով փորձում է պահպանել առավելագույն ազդեցություն և ամեն ինչ անում է նոր վարչության կազմում իր մարդկանց ընտրվելու համար: Բացառված չէ, որ խմորումների արդյունքում կուսակցությունից առանձնանա երիտասարդների թևը՝ տնտեսագիտության թեկնածու, Եվրոպայի քիքբոքսինգի չեմպիոն Հենրիկ Թադևոսյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 56 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy