Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ոնց որոշի իմ ժողովուրդը, ես այդպես էլ անելու եմ. Գագիկ Ծառուկյան

Ոնց որոշի իմ ժողովուրդը, ես այդպես էլ անելու եմ. Գագիկ Ծառուկյան

10168003_940093262675828_6477651051359680372_nԽանջյան փողոցում սպորտային կոմպլեքսի բացման արարողությունից առաջ Գագիկ Ծառուկյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի վերջո որոշե՞ց՝ վերադառնո՞ւմ է քաղաքականություն, թե ոչ: Ծառուկյանը կրկնեց՝ քաղաքականություն մտել է, որ կարողանա օգտակար լինել ազգին, երկրին, ժողովրդին և նշեց, թե չնայած այդ էջը փակել է, բայց շարունակել է ազգի կողքին լինել, անում է, անելու է: «Քաղաքականությամբ չեմ ապրում, ուզում եմ լավ լինի ժողովրդի համար, ասել եմ, եթե անհրաժեշտություն լինի, դրա կարիքը լինի, ուրեմն կմտնեմ»,-ասաց նա և նշեց, որ պետք է անհրաժեշտությունը զգա քաղաքական գործիչներից, ժողովրդից: Ծառուկյանը անպատասխան թողեց հարցը, թե այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հետ է հանդիպում, հնարավո՞ր է, որ այդ հարցը քննարկվի: Հարցին, թե իրեն ընդդիմադիր դաշտո՞ւմ է տեսնում, պատասխանեց, որ եկել է ոչ թե անձնական շահից ելնելով, այլ ժողովրդի կողքին լինելու համար:

«Ոնց որոշի իմ ժողովուրդը, ես այդպես էլ անելու եմ: Ես քաղաքականության մեջ եղել եմ, և չես տեսնի, որ հակառակ ժողովրդի եմ քվեարկել: Ինձ ժողովուրդը տվել է 500 հազար ձայն, բայց, քանի որ իմ ուզածով չեմ կարողացել ժողովրդի համար փոխեմ, ես հրաժարվել եմ, որովհետև միայն նախարար ստանալով ոչ մի բան չես կարող փոխել»,- ասաց նա: Ծառուկյանը նշեց, թե ինչու կոալիցիա չի մտել. «Տեսել եմ, որ ժողովրդի սպասելիքը չեմ կարող արդարացնել, և ասել եմ, որ ժողովրդին հուսախաբ չեմ կարող անել»: Հարցին, թե հիմա իշխանափոխություն կլինի՞, Ծառուկյանը պատասխանեց. «Իշխանափոխություն կլինի, թե ինչ կլինի հիմա, չեմ կարող ասել,  որոշելիքը ժողովրդինն է: Ժողովուրդն իր ձայնը կտա նրան, ումից պահանջում է, եթե տալիս ես 20 տոկոս, այդքանով ո՞նց է ժողովրդի սպասելիքն արդարացնում»:

Գագիկ Ծառուկյանը կրկնեց, թե քաղաքականությունից դուրս է եկել, որպեսզի ժողովրդից արյուն չթափվի: «Բոլորը գիտեն, կան որոշ մարդիկ, տարբեր մտահղացումներով են խոսում, որը արդարացի չի. Ծառուկյանը գիտեր հեղափոխություն, իսկ ես իմ ազգին արյան չեմ տանի: Ես իրոք սիրում եմ մեր զինվորներին, 19 տարեկան, նոր կյանք են գալիս, բայց պատրաստ են մեռնելու, ես նրանց ցավը տանեմ»,-ասաց Ծառուկյանը:

«Ծառուկյանը քաղաքականությամբ չի ապրում, քաղաքականության մեջ մտնի՝ օգնելու, աջակցելու, որն ամեն օր է անում: Կարամ առանց քաղաքականության էլ անեմ, բայց պետք է խնդրեն, որ Ծառուկյանը քաղաքականություն մտնի»,-ասաց նա:

Դիտվել է 72 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy