Home » ՄԱՄՈՒԼ » Ո՞ր պատգամավորների աշխատավարձերից է պահումներ արվել. «Ժողովուրդ»

Ո՞ր պատգամավորների աշխատավարձերից է պահումներ արվել. «Ժողովուրդ»

աժ«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովում՝ երկրի ամենաքաղաքականացված մարմնում, աշխատանքը գնահատվում է քվեարկություններով. եթե պատգամավորը բացակայում է քվեարկություններից, ենթարկվում է պատասխանատվության:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԲՀԿ ներքին խմորումների հետևանքով քաղաքական արենայից տևական ժամանակ անհետացած Աբրահամ Մանուկյանը տուգանվել է մոտ 120 հազար դրամով:

Հարգելի չեն համարվել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի բացակայությունները: Ամիսներ շարունակ ԱՄՆ-ում բնակվելու համար Արթուր Գևորգյանի մի քանի ամսվա աշխատավարձից մոտ 1 միլիոն 200 հազար դրամի չափով պահումներ են արվել:

Ինչի՞ վրա են ծախսվում օրենսդիրներից արված պահումները: «Ժողովուրդ»-ի այս հարցին ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Պահվել է 14 միլիոն դրամ, որը մնում է աշխատավարձի ֆոնդում»: Իսկ պատգամավորներ կան, որոնք ԱԺ-ից պահանջում են հավելավճար՝ արտահերթ կարգով աշխատելու համար»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 102 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy