Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Շարունակվում են երիտասարդ ընտանիքներին առանց կանխավճարի բնակարան ձեռք բերելու ծրագրի քննարկումները

Շարունակվում են երիտասարդ ընտանիքներին առանց կանխավճարի բնակարան ձեռք բերելու ծրագրի քննարկումները

Արտեմ Ասատրյան«Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ ազգային ծրագրի» շուրջ քննարկումները շարունակվում են: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ ծրագրով պետք է երիտասարդ ընտանիքներին առանց կանխավճարի հիպոթեքով բնակարան ձեռք բերելու հնարավորություն տրվի:
«Սոցիալ-ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղությամբ կառավարությունը նախատեսում է 2017թ. համապատասխան ծրագրերի իրականացում: Ես կարծում եմ, որ ժամանակին բոլոր հարցերը կունենան իրենց պատասխանները»,- ասաց Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ի վերջո ծրագիրը կյանքի կոչվելու է, թե ոչ, և այդ ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում:
Նախարարը նշեց, որ ծրագրերը, նախաձեռնությունները, իրավական ակտերի նախագծերը նախապես քննարկվում են և, երբ հաստատվում են, այդ պահից են դառնում ծրագիր, իրավական ակտ կամ իրավական նորմ՝ ենթակա պարտադիր կատարման: «Հիմա այդ աշխատանքները շարունակվում են: Ես կարծում եմ, որ դուք ամեն ինչի վերաբերյալ կունենաք լիարժեք տեղեկատվություն, երբ մենք կունենանք ամբողջական որոշումը»,- ընդգծեց Արտեմ Ասատրյանը՝ հավելելով, որ ծրագրի շուրջ քննարկումները շարունակվում են պետական մարմինների շրջանակներում:
Հարցին, թե Կարեն Կարապետյանին ներկայացվե՞լ է այդ ծրագիրը, ի՞նչ կարծիք ունի դրա վերաբերյալ, Արտեմ նախարարը պատասխանեց. «Այո, ներկայացվել է և նաև վարչապետի հանձնարարականով այդ քննարկումներն իրականացվում են»:
Untitled-1 copy - Copy - Copy