Home » ՄԱՄՈՒԼ » Նոր տեղեկություններ` Վարդան Այվազյանի ունեցվածքի մասին

Նոր տեղեկություններ` Վարդան Այվազյանի ունեցվածքի մասին

Վարդան-Այվազյան««ՉԻ»–ն իր աղբյուրներից հավաքել է ԱԺ- ՀՀԿ-ական պատգամավոր–օլիգարխ Վարդան Այվազյանի ունեցվածքի մասին նոր տեղեկություններ։ Կարմիր դիպլոմով գռուզչիկ աշխատած «հաջողակի» ունեցվածքի ցանկն այս պահին հետևյալ տեսքն ունի.

1. Վայոց ձորի Ազատեկ համայնքի ոսկու հանքավայրը.

2. «Վայքգոլդ» ընկերության հիման վրա ձևակերպված Լոռու մարզի Բազում համայնքի երկաթի հանքավայրը,

3.Սյունիքի մարզի Կամաքար համայնքի երկաթի հանքավայրը,

4. Հրազդանի տարածաշրջանի երկաթի հանքավայրը,

5. Ստեփանակերտում՝ հաշվապահական ծառայություններ մատուցող «Յունիքոմ» ընկերությունը,

6. Գազալցակայան Չարենցավանում,

7. Չարենցավանի՝ մետաղների ձուլվածքների արտադրությամբ զբաղվող գործարանը,

8. Վարդան Այվազյանը հաջողացրել է Վրաստանի բնապահպանության նախկին նախարարի հետ համատեղ սեփականաշնորհեն Ախալցխայի լիճը և հիմնել «Ապաթխուրի» հանգստյան գոտին,

9. Վրաստանում ամենախոշոր ձկնաբուծական կենտրոնը պատկանում է Այվազյանին

10. Բացի այս, Այվազյանը տասնյակից ավելի ընկերություններում ունի պատկառելի բաժնեմաս, դրանցից ամենաուշագրավը «եվրոպեդ.am» բուքմեյքերական ընկերությունն է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 1,113 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy