Home » ՄԱՄՈՒԼ » Նոր մրցակից Սամվել Ալեքսանյանին. «ՀԺ»

Նոր մրցակից Սամվել Ալեքսանյանին. «ՀԺ»

foto.cheb_.ru-135324«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գործարար որոշ շրջանակներում լուրեր են տարածվել այն մասին, որ շուտով հնարավոր է Հայաստանում իր գործունեությունը սկսի մանրածախ առևտրի ռուսական խոշոր ցանցերից մեկը: Շրջանառվում են «Մագնիտկայի» կամ «Պյատյորոչկայի» անունները:

Թե որն է այս լուրերի սկզբնաղբյուրը և որքանով են դրանք լուրջ՝ առայժմ դժվար է ասել: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, գործնականում, սակայն, կան դրան խոչընդոտող օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:

Օրինակ, Ռուսաստանի համեմատ մեր շուկայի փոքրությունը, բնակչության ցածր գնողունակությունը օբյեկտիվ խոչընդոտներ են: Իսկ սուբյեկտիվ խոչընդոտներից գլխավորն այն է, որ Հայաստանում մանրածախ առևտրի «արքան» Սերժ Սարգսյանի ամենասիրելի օլիգարխն է` Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո): Եվ եթե նույնիսկ ռուսական ցանցերից որևէ մեկը իրոք մտադիր լինի գործունեություն ծավալել Հայաստանում, ապա հավասար պայմաններում Ալեքսանյանը շատ արագ տանուլ կտա: Իսկ դա իշխանության համար ամենևին ձեռնտու հեռանկար չէ:

Untitled-1 copy - Copy - Copy