Home » ՄԱՄՈՒԼ » Նոր կրճատումներ կառավարությունում. «Ժամանակ»

Նոր կրճատումներ կառավարությունում. «Ժամանակ»

կարեն«Առաջիկայում գրեթե բոլոր նախարարություններում և գերատեսչություններում մեծ կրճատումներ են սպասվում: Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ 5 ԾԻԳ է կրճատվել: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ իր ղեկավարած գերատեսչությունում կրճատումները կարող են հասնել 22 տոկոսի:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ներքին կարգով հրահանգվել է բոլոր նախարարություններին պատրաստվել առնվազն 20 տոկոս կրճատումների: Մեր տեղեկություններով՝ կրճատումների ավելի մեծ ալիքը սպասվում է ԱԺ ընտրություններից հետո: Կրճատումների ալիքը, թերևս, չի հասնի միայն պաշտպանության նախարարություն, ոստիկանություն և ԱԱԾ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 325 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy