Home » ՄԱՄՈՒԼ » «Նայիր աչքերիս մեջ». Միհրան Պողոսյանը` ԴԱՀԿ ներկայիս պետին. «Ժողովուրդ»

«Նայիր աչքերիս մեջ». Միհրան Պողոսյանը` ԴԱՀԿ ներկայիս պետին. «Ժողովուրդ»

cb00b81b686e52f24ed5ef36cf70ebd4«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը պետական համակարգ վերադառնալու ակնկալիք ունի։ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնատար Արմեն Հարությունյանի ընտրությունը կատարվել է հենց Միհրան Պողոսյանի նախաձեռնությամբ։

Ըստ տեղեկությունների՝ այսկերպ օֆշորային սկանդալում հայտնված և դրա հետևանքով ստիպված հրաժարականի դիմում ներկայացրած նախկին պաշտոնյան հաշվարկել է, որ իրեն հավատարիմ մարդուն ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով՝ աղմուկի դադարից հետո ավելի հեշտ կվերադառնա նախկին աթոռին։ Սակայն իր հաշվարկներում սխալվել է։ Արմեն Հարությունյանը ժամանակից շուտ է հարմարվել պետի կարգավիճակի հետ և սկսել է մեկիկ-մեկիկ համակարգից հեռացնել Պողոսյանի կադրերին՝ այդպիսով ցույց տալով, որ չի պատրաստվում տեղը կրկին զիջել։

Լուրեր կան, որ վերջերս ԴԱՀԿ աշխատակիցներից մեկի հոգեհանգստի արարողության ժամանակ Պողոսյանը ցուցադրաբար իր մոտ է կանչել Արմեն Հարությունյանին և հորդորել՝ նայի աչքերիս մեջ, ապա խորհրդավոր լռել է»։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս լուրերի շուրջ մեկնաբանություն ստանալ Միհրան Պողոսյանից, սակայն ապարդյուն»:

Untitled-1 copy - Copy - Copy