Home » ՄԱՄՈՒԼ » Նախարարի աթոռը կթողնի նաև Արփինե Հովհաննիսյանը

Նախարարի աթոռը կթողնի նաև Արփինե Հովհաննիսյանը

Արփինե«Կադրային փոփոխություններ ծրագրել էին դեռ այս տարվա փետրվար ամսին, որպեսզի անցումը կտրուկ չլիներ: Այդ ժամանակ Արմեն Գևորգյանը պետք է դառնար ոչ թե նախագահի աշխատակազմի ղեկավար, այլ՝ փոխվարչապետ, իսկ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` Վերահսկիչ պալատի ղեկավար, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը` Քաթարում դեսպան: Սակայն Վաչե Գաբրիելյանը կտրուկ դեմ է եղել իր ՎՊ տեղափոխվելուն:

 Նույն աղբյուրների փոխանցմամբ` այս նոր կառավարությունը ևս վերջնական չէ, 6 ամիս հետո Կարեն Կարապետյանը կրկին փոփոխությունների կգնա` ազատվելով հին կադրերից, այդ թվում՝ Էդվարդ Նալբանդյան, Արտեմ Ասատրյան, Հրանուշ Հակոբյան եռյակից՝ խաղի մեջ մտցնելով նոր դեմքեր:

 Նախարարական աթոռը կթողնի նաև Արփինե Հովհաննիսյանը՝ դառնալով պատգամավոր` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ակնկալիքներով, իսկ նրա հոգևոր «հայր» Դավիթ Հարությունյանի սպասումներն առնչվում են ԱԺ փոխնախագահի «պորտֆելին»»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Untitled-1 copy - Copy - Copy