Home » ՄԱՄՈՒԼ » «Յուքոմը» վաճառվում է, ո՞վ է լինելու նոր սեփականատերը. «ՀԺ»

«Յուքոմը» վաճառվում է, ո՞վ է լինելու նոր սեփականատերը. «ՀԺ»

յուքոմ«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ՝ օրերս «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներից անցել է նոր սեփականատիրոջ:

«Մեր տեղեկություններով, գործարքը դեռ պաշտոնապես չի արձանագրվել և դե յուրե չի ավարտվել: Ներկայումս ընթանում են փաթեթի փոխանցման տեխնիկական ընթացակարգերը, որը կարող է տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ: Հայտնի է նաև գնորդը` այն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի վերահսկողության տակ գտնվող մի ընկերություն է:

Թե որքանով է վաճառվել փաթեթը, ինչ պայմաններով, առայժմ հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե ով է եղել գործարքի նախաձեռնողը` «Յուքոմի» ներկայիս բաժնետերե՞րը, թե ապագա գնորդը:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ «Յուքոմը» գնեց «Օրանժ-Արմենիա» ընկերությունը և իր ֆիքսված հեռախոսակապին ու ինտերնետային ծառայություններին ավելացրեց նաև բջջային կապը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Untitled-1 copy - Copy - Copy